Տրամաբանական չէ,որՕհանյանը հայտարարում է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան. Վահրամ Բաղդասարյան
ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ ցուցակին և հայտարարեց. «Դա ձեր անձնական կարծիքն է, որ ՀՀԿ-ն նույն դեմքերով է գնում ընտրության:Բավականին տրամաբանական ցուցակ է, իսկ արդյունքների մասին կխոսենք ապրիլի 3-ին:Մեր համամասնական ցուցակը բավական քաղաքական ցուցակ է, իսկ ռեյտինգային ցուցակի գնահատականը կտա հանրությունը»: Տրամաբանական չէ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան,անդրադառնալով Օհանյանի վերջին հայտարարությանը ասաց նա: «Եթե այդ հայտարարությունը լիներ իր իշխանության տարիներին, ես տրամաբանություն կտեսնեի այդտեղ, բայց այդ տարիների ընթացքում ես երբևիցե նման հայտարարություն չեմ լսել։ Ի՞նչ է նշանակում, եթե որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ իշխանության ներկայացուցիչ այլևս իշխանության մեջ չէ, ուրեմն հայտնվում են քաղբանտարկյալնե՞ր։ Դա տրամաբանական չեմ համարում», - ասաց Վահրամ Բաղդասարյանը։ Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը քաղաքական դիվիդենտներ շահելու փորձ է անում, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Մնացած եզրահանգումները թողնում եմ ձեզ»։ Մյուս դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանն ասում է, որ իշխանությունն իր դեմ արշավ է սկսել, ինքն էլ հակահարված է տալու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Իշխանությունը նման բաներով չի զբաղվում»։
