Ադրբեջանի հետ որևէ հանդիպումից չենք խուսափում. Վահրամ Բաղդասարյան
Արդյոք հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանի հետ հերթական հանդիպումից, հաշվի առնելով, որ ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 23-րդ խորհրդի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, պատասխանեց, որ բնականաբար չի կարելի անընդհատ պայմանավորվածություններ ձեռք բերել և խախտել հարցին,ԱԺ ճեպազրույցների ժամին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Պայմանավորվածությունները պետք է կատարենք, նոր գնանք առաջ:Եթե որևէ քայլ չի կատարվում, չկա համաձայնություն, զուգահեռ գործընթաց սկսելը հարաբերական է, փաստ պետք է լինի, որ ձգտում կա, կամք կա պայմանավորվածությունը կատարելու համար»: Հարցին՝ եթե պայմանավորվածությունները չկատարվեն, կարո՞ղ ենք ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանը չի գնա հանդիպման, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ որևէ հանդիպումից չեն խուսափում: «Բայց եթե հանդիպում ենք և ձեռք է բերվում պայմանավորվածություն, Մինսկի խումբը պետք է եզրահանգման գա, հավասարության նշանը հանի, մատնացույց անի, թե ում պատճառով չի կատարվում: Նրանց առաքելությունը կայանում է նրանում, որ ճիշտ գնահատականներ տան»,-ասաց նա՝ չհամաձայնվելով, որ Մինսկի խումբը ադրբեջանամետ կեցվածք են արտահայտում: «Ավելի չեզոք ես կասեի, որը վնասում է հետագա բանակցություններին: Զգուշավորությունը կարող է երկար տևել և մենք բազմիցս ենք հայտարարել, որ այսօրվա և վաղվա խնդիր չէ Ղարաբաղի հարցի կարգավորումը»,-ասաց նա: ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ հայկական կողմն այս վիճակով, եթե հանդիպման գնա էլ, որևէ առաջընթաց դժվար թե գրանցվի:
