Մենք որևէ քաղաքական կոնսուլտացիայից չենք խուսափում.ՀՀԿ
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց,որ Հանրապետական կուսակցությունը որևէ քաղաքական կոնսուլտացիայից չի խուսափում:
«Ամեն ինչ չպետք է լինի ինքնանպատակ, դրանք պետք է լինեն հիմնավորված, ապագային միտված: Ինքնանպատակ կոալիցիաները դատապարտված են շուտ վախճանի, մենք դրա ականատեսը եղանք ներկա խորհրդարանում», - ասաց խմբակցության ղեկավարը:
«Այլ ելք չկա:Եթե առանձին քաղաքական ուժերի ռեյտինգն ուսումնասիրեք, մոնիտորինգ անեք, կտեսնեք, որ շատ տխուր իրավիճակ է. բնականաբար, պետք է լինեն խոշորացումներ», - անդրադառնալով ընդդիմադիր ուժերի միավորումներին և խոշորացմանը ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ միաժամանակ նշելով, թե քաղաքական ուժերը կոալիցիաներ կազմելիս պետք է ուշադիր լինեն, որպեսզի ունենան ընդհանուր նպատակներ, գաղափարական հենքեր, որպեսզի երկար ճանապարհ ունենան:
