Արտակ Գալստյանի («Վանոյի Արտակ») մեղադրանքը ՀՔԾ-ում հիմնավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արտակ Գալստյանը (հանրության շրջանում հայտնի է «Վանոյի Արտակ» մականունով) տեղեկանալով, որ իր մտերիմ՝ «analitik.am» կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանը 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է, որոշել է առիթն օգտագործել ուրիշի խոշոր չափի գումարը խաբեությամբ հափշտակելու համար: Այդ նպատակով Ա.Հովհաննիսյանի եղբայր Գոռ Հովհաննիսյանին ս.թ. մայիսի 4-ին և 5-ին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ, իբր, իրավասու պաշտոնատար անձին՝ Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու, հետագայում նաև նրան մեղսագրված արարքը վերաորակելու համար: Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է կաշառք տալ, որի պատճառով Արտակ Գալստյանին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունները: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Բացի վերը նշված հանցագործության դեպքերից, կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արտակ Գալստյանը կատարել է նաև հանցավոր այլ արարքներ, որոնք նախկինում բացահայտված չեն եղել և վերջինիս հաջողվել է խուսափել քրեական պատասխանատվությունից: Հիմնավորվել է, որ Ա.Գալստյանը 2008 թվականի ընթացքում որպես արհեստ կատարել է վաշխառություն. մի շարք քաղաքացիների պարտք տված դրամի դիմաց նրանցից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տարեկան տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ, այսինքն՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ:

Մասնավորապես, Արտակ Գալստյանը Երևան քաղաքի բնակիչներ Գ.Ասատրյանին, Վ.Գրիգորյանին, Ա.Հակոբյանին, Ա.Գրիգորյանին, Ս.Արմենակյանին, Ա.Ղշյանին պարտք տված գումարների դիմաց որպես գումարի վերադարձման և տոկոսագումարների վճարման երաշխիք նրանց հետ կնքել է առուվաճառքի շինծու պայմանագրեր, որոնց հիման վրա հիշյալ քաղաքացիներին պատկանող բնակարանները գրանցվել են իր անունով: Ա.Գալստյանը պարտքով տված գումարների դիմաց որպես տոկոսավճարներ հիշյալ քաղաքացիներից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տարեկան տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսագումարներ և միայն մայր գումարներն ու տոկոսագումարներն ամբողջությամբ ստանալուց հետո վերադարձրել է բնակարանները՝ դրանք շինծու պայմանագրերով վերավաճառելով իրական սեփականատերերին: Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ նույն եղանակով Ա.Գալստյանը պարտքով գումարներ է տվել նաև  Երևան քաղաքի բնակիչներ Հ.Պետրոսյանին և Հ.Մկրտչյանին, սակայն վերջիններս չեն կարողացել վճարել մայր գումարներն ու տոկոսավճարները: Այդ պատճառով Ա.Գալստյանն իր անվամբ գրանցված վերջիններիս բնակարանները վաճառել է այլ անձանց՝ ստացված գումարները պահել որպես պարտքի մարում, փաստացի զրկելով սեփականատերերին իրենց բնակարաններն ազատ տնօրինելու իրավունքից: Քրեական գործով նախաքննության ընթացքում Արտակ Գալստյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ հայտնելով, որ չի առարկում վաշխառության 7 դրվագներով՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով չիրականացնելու դեմ: Հաշվի առնելով, որ լրացել են քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որոշում է կայացվել վաշխառության դրվագներով Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույն քրեական գործով կատարված նախաքննությամբ բացահայտվել են նաև Արտակ Գալստյանին առնչություն ունեցող մի շարք անձանց կողմից վաշխառություն և խարդախություն կատարելու նոր դեպքեր, որոնց առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր և ուղարկվել ըստ քննչական ենթակայության: Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք տալու նախապատրաստության և խոշոր չափի խարդախության փորձ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

դիտվել է 178 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am