Վիգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը միասին են եղել.մանրամասներ Պնախարարին սպասարկող մեքենայի վթարից
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրեն սպասարկող վթարված ծառայողական մեքենայում չի եղել: Քիչ առաջ armtimes.com-ը կապ հաստատեց նախարարի հետ. նա, սակայն չպատասխանեց. հարցերը դեռ չլսած ասաց. «Ես մամուլի քարտուղար ունեմ»: Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են: Ավելի ուշ նա գրառում կատարեց նշելով. «Հարգելի լրագրողներ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, նա այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող։ Իմ հեռախոսները կարող են ժամանակավոր անհասանելի լինել, քանի որ ճանապարհներին եմ»: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ալթունյանն ասաց, որ նախարարը վթարի պահին մեքենայում չի եղել, Վիգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը միասին են եղել: Հարցին, թե վթարից ինչ տեղեկություններ ունի, ինչ վարկածներ են քննվում, Ալթունյանն ասաց, որ լուսանկարներ են ստացել, որից երեւում է, որ ճանապարհները վատ վիճակում են, բայց դա նախնական վարկածն է: Խոսելով զոհերի մասին, Ալթունյանն ասաց, որ երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են, իսկ ուղեւորը՝ պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցը: Նրանք են լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) եւ անվտանգության աշխատակից` կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։
