Մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը. Աղվան Հովսեփյան

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2016թ.-ի հունվարի 21-ի հրամանով հաստատված Կոմիտեի 2016թ.-ի աշխատանքի ծրագրի համաձայն՝ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ընտանիքի անդամների կողմից կատարված սպանության, ինչպես նաև դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՔԿ-ի վարույթում 2015 թվականին քննված քրեական գործերը։ Նման հետազոտություն հանրապետությունում իրականացվել է առաջին անգամ։ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր ընտանիքների կայունությանը, խաղաղ ընտանիքների կայունությանը, որտեղ գերիշխում է հարգանքը»,- ասել է ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը և ավելացրել. «Մի բան է, որ հանցագործությունը կատարվում է փողոցում, մեկ այլ բան` ընտանիքում: Կարևոր է ընտանիքի անդամների միջև հարգանքի սկզբունքի պահպանումը: Մեր քննիչները, իրականացնելով նախաքննություն, իրենց առջև խնդիր են դնում նախականխելու այդ գործողությունները»,- ասաց նա` հավելելով, որ քննիչները պետք է կարողանան ոչ միայն ի հայտ բերել փաստերը, այլև՝ բացահայտել նախկինում կատարված դեպքերը ևս: Քննարկմանը հրավիրվել և մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ.Միլսը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, միջազգային այլ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը, որին հաջորդեց քննարկումը։ Ուսումնասիրության արդյունքների համառոտագիրը կցվում է։ Քննարկման արդյունքներով՝ ընտանեկան բռնությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, քրեական գործի առանձնահատկությունները, տուժողի կրկնազոհացման վտանգը հաշվի առնելով քննության ճիշտ մեթոդիկա ընտրելու համար ՀՀ ՔԿ Աղվան Հովսեփյանը ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանին և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության քննության ՀԿԳ քննիչ Հրաչիկ Պողոսյանին պարգևատրեց «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am