Հարևանի ահն ու մեր «դարդը»

Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Իրանի իշխանությունները մտավախություն ունեն և արդեն բացահայտ արտահայտվում են: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը թույլ չի տալու ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին խզել միջուկային համաձայնագիրը։ «ԱՄՆ ընտրություններում հաղթել է մի մարդ, ում բարձր հայտարարությունները լայն արձագանք են գտել և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում, և՛ Ամերիկայում։ Ինչպես մեր ղեկավարն էր ընդգծել [Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի], մենք այդ իրադարձությամբ ոչ հիացած ենք, ոչ էլ տխրել ենք։ Ինչպիսին էլ, որ լինեն ԱՄՆ ընտրյալ նախագահի գործողությունները, մենք շարունակելու ենք շարժվել մեր ուղով», - ընդգծել է Իրանի նախագահը Թեհրանի համալսարանում իր ելույթի ժամանակ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հայտարարել էր, թե իր կարծիքով` Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը «ԱՄՆ-ի համար խայտառակություն է», և ընտրվելու դեպքում ինքը խզելու է այն։ Իրանը շարունակաբար ԱՄՆ-ին կոչ է անում չերկարաձգել պատժամիջոցները: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ԱՄՆ-ին այսօր կոչ է արել թույլ չտալ, որ իրագործվի Թեհրանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին օրինագիծը։ Սալեհին Վիեննայում ԱԷՄԳ-ի նիստի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեսթ Մոնիսի հետ և լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի հանդեպ պատժամիջոցների հնարավոր երկարաձգման համար։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է հավատարիմ մնա նախորդ տարվա ամռանն Իրանի ու «վեցյակի» միջև ստորագրված միջուկային գործարքին՝ հավելելով, որ Իրանը կատարում է այդ գործարքով իր բոլոր պարտավորությունները։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում արձագանքել ԱՄՆ-ի գործողություններին։ Մոնիսն իր հերթին հայտարարել է, որ իրանական կողմի մտահոգությունները կփոխանցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Հիշեցնենք, որ անցյալ տարի հուլիսի 14-ը միջազգային դիվանագիտության պատմության էջերում գրանցվեց որպես չափազանց կարևոր ձեռքբերման օր. Իրանը և վեց գերտերությունները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համաձայնության հասան Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վիեննայում ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ հատուկ ուղերձով հանդես է եկել պետական հեռուստատեսությամբ` նշելով. «Երջանիկ եմ, որ Իրանի և վեց գերտերությունների միջև 23 ամիս տևած բանակցություններից հետո մենք թևակոխում ենք նոր դարաշրջան»,- ասել է Ռոհանին։ Միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Արևմուտքի վեճը շարունակվում է մոտ քսան տարի։ Թեհրանը պնդում է, որ ծրագիրը խաղաղ նպատակ է հետապնդում, Արևմուտքի համոզմամբ, իրանցիները փորձում են կուտակել միջուկային զենքի համար անհրաժեշտ հարստացման աստիճանի ուրան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս փուլով պատժամիջոցներ է սահմանել։ Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ը և Եվրամիությունը։ Դրանց թիրախն Իրանի նավթարդյունաբերությունն է, ինչը ծանր հարված է հասցրել Իրանի տնտեսությանը։ Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումն, անշուշտ, դրական ազդակ էր` միջազգային հարաբերությունների  համար, և ձեռնտու իրավիճակ նաև Իրանի հարևանների, այդ թվում` Հայաստանի համար։ Միայն բավարար է տեսնել, թե ազդեցիկ պետություններն ու տարածաշրջանային երկրներն ինչ ծրագրեր են այսօր առաջարկում ու իրականացնում Իրանի մասնակցությամբ: Իրանի ներգրավվածությունը թե՛ առևտրատնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական խնդիրներում` ազդեցիկ մակարդակի է հասել: Իհարկե, Իրանում հասկանում են, թե ինչ է նշանակում Միջուկային համաձայնագրի չեղարկում և պատժամիջոցների երկարաձգում: Բավական է հիշել, թե Իրանի հասարակությունն ինչպիսի ցնծությամբ ընդունեց Միջուկային համաձայնագրի ընդունումը: Տարիներ շարունակ պատժամիջոցների տակ գտնվող և քաղաքակիրթ աշխարհից մեկուսացած Իրանն այժմ լուրջ անհանգստացած է, որ Թրամփը կյանքի չկոչի իր նախընտրական հայտարարությունն ու չխզի միջուկային պայմանագիրը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրն աշխարհն ավելի անվտանգ է դարձրել: «Տարածաշրջանում ավելի անվտանգ է դարձել, Գերմանիայում և ԱՄՆ-ում ավելի անվտանգ է դարձել, Եվրոպայում, Իսրայելում, աշխարհում ավելի անվտանգ է: Մեզանից՝ բոլորիցս է կախված դա պահպանելը»,- ասել է Քերին` հավելելով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ արդեն խոսել Է միջուկային գործարքի մասին: Թրամփը, հավանաբար, զերծ կմնա խզել Իրանի հետ Միջուկային` պատմական համաձայնագիրը: Հնարավոր է, նա կողմնակից լինի միայն համաձայնագրի որոշ դրույթների փոփոխության: Որպես Իրանի հարևան երկիր` միանշանակ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը չեն բխում նաև Հայաստանի շահերից և բացասական նման ընթացքը նաև նոր բացասական հետևանքներ կունենա: Այլ հարց է, թե Հայաստանի իշխանությունները պատժամիջոցներից ազատված Իրանի հետ հարաբերությունների պոտենցիալն ինչպես են կարողանում օգտագործել: Ի դեպ, դեկտեմբերի 5-ին Թեհրանում ստորագրվել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության համապարփակ համաձայնագիր, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանին։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն էներգետիկայի, էլեկտրականության փոխանակման, բնական գազի, Արաքս գետի բնապահպանական հարցերի, բանկային և ապահովագրության, առևտրի և տնտեսության ոլորտներում։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան այցի նախաշեմին ստորագրված համաձայնագրով Իրանը Հայաստանի տարածքում ազատ առևտրի գոտի կստեղծի։ Մեղրիում ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը քննարկվել է Իրանի արդյունաբերության, հանքավայրերի և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեի և Աշոտ Մանուկյանի հանդիպմանը։ IRNA գործակալությունը մեջբերում է Նեմաթզադեին, որի խոսքով՝ Իրանը ազատ առևտրի գոտիների ստեղծման մեծ փորձ ունի և պատրաստ է այն կիսել Հայաստանի հետ։  «Իրանն ու Հայաստանը տնտեսական և արդյունաբերական հարաբերություններն ընդլայնելու ներուժ ունեն», ասել է Նեմաթզադեն՝ հավելելով, որ երկու երկրների մասնավոր հատվածները շահագրգռված են երկկողմ առևտրի և տնտեսական կապերի խթանմամբ։ Իրանը նաև պատրաստ է Եվրասիական տնտեսական միության հետ արտոնյալ սակագների վերաբերյալ համաձայնագիր կնքել և հաշվի առնելով այդ Միությանը Հայաստանի անդամակցության փաստը՝ ակնկալում է վերջինիս աջակցությունը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 31 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am