«Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուսի» երկար ցանկում
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը հայտնվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկար ցանկում: «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում հայտնվելու թեկնածուների ցանկը հրապարակվել է մրցանակաբաշխության կայքում: Հիշեցնենք, որ «Երկրաշարժը» ներկայացնում է Հայաստանը: Նշված ցանկում ներառված են նաև Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը, Մեքսիկան ներկայացնող «Ամայի քաղաքներ» ֆիլմը, Ղազախստանը ներկայացնող «Ամանաթը», Գերմանիան ներկայացնող «Թոնի Էրդմանը», Ֆրանսիան ներկայացնող «Նա» ֆիլմը, Իսպանիան ներկայացնող «Ջուլիետա» և «Մա մա» ֆիլմերը:
