Շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա. Շարմազանովը՝ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, այսօր անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուն, ասաց, որ ՀՀԿ-ն քաղաքական չարիք է դիտարկել ոչ թե անձին, այլ երևույթին։ «Մենք երբեք անձին չենք պիտակավորել, մենք խոսել ենք երևույթների մասին։ Մեկ անգամ ձեզ բարեկամական հորդորել եմ, հիմա ևս մեկ անգամ խնդրում եմ, շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ։ Մի զարմացեք, որ գալիս է, իր իրավունքն է կգա, թե չի գա: Մենք կոռեկտության, հանդուրժողականության, գրագետ քաղաքական մշակույթի սկզբունքները պաշտպանելու ազատ մրցապայքարի կողմնակից ենք», - ասաց ԱԺ փոխխոսնակը։ Էդուարդ Շարմազանովը նաև ընդգծեց, որ չի կարող ասել՝ ՀՀԿ-ն կհամագործակցի Ծառուկյանի հետ, թե ոչ, որովհետև կուսակցությունում նման հարց չի քննարկվել։
