Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի՝ ԼՂՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի համար. Շավարշ Քոչարյան
Armenpress.am կայքը Շավարշ Քոչարյանին խնդրել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում վերջինս տարածքային պահանջներ է ներկայանցում ՀՀ նկատմամբ: «Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձևով ապացուցում է, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների համար», - պատասխանել է Շավարշ Քոչարյանը:
