Ծառուկյանը դրական պատասխան կտա
«ԲՀԿ քաղաքական խորհուրդը ցանկանում է տեսնել Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականության մեջ՝ որպես ԲՀԿ ղեկավար:Չեմ ուզում շտապողականություն դրսևորել, բայց կարծում եմ, որ Ծառուկյանը դրական պատասխան կտա իր վերադարձը պահանջողներին: », - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Գագիկ Ծառուկյանն այն անհատն է, ով միշտ եղել է ժողովրդի կողքին ու, հաշվի առնելով նրա մարդկային որակները, նա, ամենայն հավանականությամբ, դրական պատասխան կտա ժողովրդին», - նշեց Վ. Էնֆիաջյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղարը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա: Հիշեցնենք,որ շաբաթ օրը ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում կարևորվել է կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն:
