Աֆղան ներգաղթյալը բռնաբարել ու սպանել է Եվրահանձնաժողովի պաշտոնյայի դստերը
The Daily Mail-ը գրում է ,որ Գերմանիայում ձերբակալվել է ապաստանի ստացման հավակնող երիտասարդ աֆղանցին, ով մեղադրվում է Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայի 19-ամյա դստեր բնաբարության ու սպանության մեջ։ Բժշկություն ուսումնասիրող ուսանողուհի Մարիա Լադենբուրգերն ազատ ժամանակ կամավոր էր աշխատում փախստականների ապաստարանում։ Նրա դին գտել են հոկտեմբերի 16-ին Ֆրայբուրգի համալսարանական քաղաքում՝ Շվեյցարիայի հետ սահմանից ոչ հեռու։ Բռնաբարությունից հետո նրան խեղդել են ջրում։ Կասկածյալը խոստովանել է սպանությունը։ Դատը կկայանա 2017 թվականին։
