6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը ֆուրոր է առաջացրել «Բոլորից լավը» ռուսական հաղորդման ժամանակ/տեսանյութ/
6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը փայլել է «Բոլորից լավը» ռուսական հաղորդման ժամանակ և իսկական ֆուրոր է առաջացրել: Ինչպես հաղորդում է ՌԴ Առաջին ալիքի կայքը, Շեքսպիրի փոքրիկ սիրահարը, որն աչքի է ընկնում նաև զարմանալի հիշողությամբ, արտասանում է «Համլետի» մենախոսությունն օրիգինալ տեքստով: Բացի այդ, տղան օտար լեզուներով երգում է և գուշակում է երգերը առաջին իսկ նոտաներից, ինչում անձամբ համոզվել է «Գուշակիր մեղեդին» ծրագրի հաղորդավար Վալդիս Պելշը:
