Պակիստանում հյուրանոցի հրդեհի հետևանքով զոհեր կան/տեսանյութ/
Պակիստանի Կարաչի քաղաքում գտնվող Regent Plaza Hotel հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով` առնվազն 11 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը: Այդ մասին հայտնում է ABCNews հեռուստաընկերությունը: Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ ավելի քան 50 քաղաքացի ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանության տվյալներով` հրդեհը բռնկվել է հյուրանոցի խոհանոցում: Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
