Հզոր փոթորիկ Սոչիում. մերձափնյա հյուրանոցները ջրի տակ են անցել
Ինչպես հայտնում է Newsru.com-ը, հղում անելով Maks Portal-ին, Հզոր փոթորիկը, որը Սոչիում արդեն երկրորդ օրը մոլեգնող տարերքի հետևանք է դարձել, ջրի տակ է առել մերձափնյա տները և մանկական հրապարակները: Մի քանի մետրանոց ալիքները ծածկում ափից ոչ հեռու գտնվող հյուրանոցների առաջին հարկերը: Տարերքը Սոչիում մոլեգնում է արդեն երկու օր: Մրրկային քամին մինչև 30 մետր վայրկյան պոռթկումներով կոտրում է ծառերը, թռցնում կտուրները, վնասում տարբեր շինություններ և էլեկտրացանցեր: Շաբաթ օրվա ընթացքում կոտրվել է շուրջ 160 ծառ: -0-
