ՌԴ-ում ողբերգական վթարի առաջին տեսանյութը, որի հետեւանքով երեխաներ են զոհվել/տեսանյութ/
Արդեն տեղեկացրել ենք,որ դեկտեմբերի 4-ին Խանտի Մանսիյսկ-Տյումեն մայրուղում իրար են բախվել ավտոբուս, բեռնատար եւ երկու թեթեւ մարդատար մեքենաներ: Իրավապահները հայտարարել են, որ ավտոբուսում գտնված 32 մարդկանցից 29-ը երեխաներ են եղել: Տասներորդ երեխան հիվանդանոցում է մահացել:Համացանցում հրապարակվել է Խանտի Մանսիյսկի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի առաջին տեսանյութը,որտեղ երեւում է, որ մեքենաներն ուժեղ բախման հետեւանքով տասնյակ մետր այս ու այն կողմ են շպրտվում:
