«Մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ո՛չ Երևանը, ո՛չ Մեղրին, ո՛չ Գորիսը»․Իլհամ Ալիև
«Այսօր մենք չենք հավակնում Հայաստանի ներկա տարածքներին: Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ո’չ Երևանը, ո’չ Մեղրին, ո’չ Գորիսը: Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակը, և մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր պատմական հողերը»,- ասել է Ալիևը: Ալիևը, ինչպես նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասել է, որ այսօր աշխարհում «միջազգային իրավունք» հասկացություն գոյություն չունի: «Այսօր հիմնական գործոնը ուժն է: Մենք ապրում ենք իրական աշխարհում: Ահա թե ինչու, մենք պետք է ավելի ուժեղանանք, ստեղծենք ավելի ուժեղ բանակ… Մի քանի տարի հետո Ադրբեջանի բնակչությունը կհասնի 10 միլիոնի»,- ասել է Ալիևը: Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն
