Կառավարության առաջնահերթ խնդիրը ըստ վարչապետի. ուղիղ
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանում է տարբեր հարցերի: Այն հարցին, թե ինչպես է հնարավոր ներկա պայմաններում Հայաստանում նման քաղաքականություն իրականացնել, որի շնորհիվ հնարավոր կլինի օտարերկրյա ներդրումներ ներգրավել՝ վարչապետը պատասխանել է «Տարբեր հարցումների արդյունքներով՝ աշխարհի ամենաերջանիկ երկրները նրանք են , որոնք ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծել աշխատող ու ստեղծող մարդու համար։ Մենք պետք է հավասար պայմաններ ստեղծենք աշխատող մարդու, ձեռներեցի համար։ Եվ մենք պատրաստ ենք ստանձնել որոշակի խթանիչի դեր, բիզնեսի հետ միասին մասնակցել ամեն ինչին, որպեսզի բիզնեսն աշխուժանա, ոգեշնչվի ու հավատա»։
