Ռուբեն Վարդանյան. «90-ականներին ես մետրոյով էի երթևեկում». rb.ru

Ռուբեն Վարդանյանը հայտնի հայրենական գործարար է և բարեգործ: Նա աշխատել է «Тройка Диалог» ներդրումային ընկերությունում: Վարդանյանը համարվում է մոսկովյան «Сколково» կառավարման դպրոցի հիմնադիրը: Դպրոցը բացվել է 2006 թ. ռուսաստանցի խոշոր բիզնեսմենների հոգաբարձությունների շնորհիվ: 2007 թ. մեկնարկեց Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի ընտանեկան հիմնադրամը, որն իրականացնում է բարեգործական ծրագրեր Հայաստանում և Ռուսաստանում: 2014-ին նրանք Հայաստանում բացեցին UWC Dilijan College-ը, ուր սովորում են աշխարհի 72 երկրների երեխաներ: Երեկ Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունեցել ReForum գիտաժողովին, որը տեղի է ունեցել «Сколково»-ում: Վարդանյանը թոփ-մենեջերներին պատմել է, թե ինչպես վստահությունը կարող է օգնել բիզնես նախաձեռնություններին, և ինչու է այսօր անհրաժեշտ ներդրումներ կատարել կրթության ոլորտում: Rusbase-ը հակիրճ ներկայացնում է մեծանուն բարեգործի հիմնական գաղափարները: Վստահությունը բիզնեսում Վստահությունը երկու կողմ ունի. կամ վստահում ես, կամ՝ ոչ: Ռուսաստանում հիմնականում չեն վստահում: Դա անմիջականորեն անդրադառնում է տնտեսության վրա: «Тройка Диалог»-ը 3 մարդ են սկսել: Վստահությունը կառավարման հիմքում է եղել: Մենք որոշեցինք, որ երկարատև ենք լինելու, ապրելու ենք ավելի լավ երկրում: 90-ականներին հատուկ մարդ ունեինք, որը հետևում էր՝ Կրեմլ շտապօգնություն մտա՞վ, թե՞ ոչ, քանի որ, եթե Բորիս Նիկոլաևիչի հետ մի բան պատահեր, ֆոնդային բորսայի գները կընկնեին: Հիմքում վստահությունն էր: Երկար ժամանակ ենք ծախսել միջավայր ստեղծելու համար, բորսաներ ենք ձևավորել, բրոքերային ասոցիացիաներ: Ընդդիմախոսները համոզում էին, որ դա ժամավաճառ է, բայց մենք դիմացանք: Արագ աճող շուկայում մեր էֆեկտիվությունը սակավ էր, բայց անկում ապրող շուկայում՝ հակառակը: Դրա շնորհիվ դիմացանք ճգնաժամին: 1998 թ. մեկ օրում կորցրեցինք հաճախորդների 80 տոկոսին. Արտասահմանցիներն այլևս չուզեցին մեզ հետ գործ ունենալ: Աշխատավարձերը կրճատեցինք, բայց թրեյդերներին ձեռք չտվեցինք, քանի որ այս մարդիկ են փող բերողները: Մեկ շաբաթ անց թրեյդերների բաժինն ազատման դիմում ներկայացրեց: Եվ դա արդյունք է այն մշակույթի, որն ինքներս էինք ստեղծել. Մարդիկ չհանդուրժեցին, որ ընկերների փողը կրճատել են, իսկ իրենցը՝ ոչ: 2008 թ. սեպտեմբերին արտասահմանյան բանկերը որոշեցին փակել ռուսաստանյան ֆինանսական ինստիտուտների լիմիտները: Ինձ ասացին. «Եթե խոսք ես տալիս, որ կդիմանաք ճգնաժամին, ես ձեզ 3 օր էլ կտամ»: Ֆինանսիստները կհասկանան, թե դա ինչ է նշանակում: Բայց դա անձնական վստահություն չէր, այլ վստահություն էր «Тройка»-ին: Սա օրինակ է վստահության փրկարար ներուժի, թե ինչպես այն կարող է աշխատել: Մեր երկրում 30-65 տարեկան 1 միլիոն տղամարդ պահակություն է անում՝ փոխանակ արտադրությամբ զբաղվի: Հիմքում անվստահությունն է. Մենք չենք հավատում, որ առանց նրանց մեր երեխաներն անվտանգ կարող են ապրել: 1991-ին ասացի, որ կհեռանամ ընկերությունից, եթե ինձ թիկնապահ հատկացվի: Հարցն իմ կոմֆորտն է: Եվ իսկապես, 90-ականներին ես մետրոյով էի երթևեկում: Վստահությունը նուրբ երևույթ է: Հիմա էլ երբեմն ստիպված եմ համոզել, որ ինձ կարելի է վստահել: Ձեռնարկատիրության մասին Ես ապրել եմ բորսայով: Իմ բոլոր համակուրսեցիները զբաղվում էին համատեղ ձեռնարկատիրություններով, իսկ ես համառորեն իմն էի առաջ մղում՝ բորսա: Երևի հաջության հասնելու համար գաղափարի ֆանատ պետք է լինել: Ես պատկանում եմ այն ազգին, որը տարագիր է եղել: Հայերը միշտ հմուտ են եղել առևտրի ոլորտում: Նրանք տիրապետել են մի քանի լեզուների: Ձեռնարկատերը նա է, ով հեռանում է գործող համակարգից և ասում. «Ես նորն եմ ստեղծելու»: Այդ մարդիկ պետք է պատրաստ լինեն գնալ անհայտի հետևից: Ես շատ եմ ուրախանում փոփոխություններով: Դրանց տեմպն ինձ համար այնքան էլ էական չէ, կարևորը՝ որ փոփոխությունները լինեն: Չեմ ուզում մեծամտանալ, բայց հոգեբաններն ասում են, որ ընդունված չափանիշերից դուրս գործելու ունակ է միայն մարդկանց 5 տոկոսը: Մարդիկ փախչում են ընտրությունից, իսկ ես առանց որոշումների ինձ չեմ պատկերացնում: Փոփոխությունների աղբյուր հանդիսանալն ինձ համար շատ կարևոր է: Ղեկավարի հատկությունների մասին Ընկերության ղեկավարն է կառուցում վստահության տաճարը: Նա է ստեղծում այն խաղը, որի հիմքում փոխադարձ վստահությունն է: Ղեկավարը պետք է գիտակցի, թե ուր է ուզում տանել իր բիզնեսը: Նա պետք է կարողանա իր գաղափարները բացատրել ենթականերին: Ղեկավարի հաջորդ կարևոր պարտականությունը տաղանդավոր մարդկանց ներգրավումն է, նրանց հմուտ կառավարումը: Երրորդ՝ պետք է հետևողական լինել սեփական հրահանգներում: Կառավարումը կարելի է կազմակերպել ուղղաձիգ, վերևից ներքև, բայց կարելի է կազմակերպել նաև ընկերական, գործընկերային միջավայր ստեղծելով, բայց չի կարելի շեղվել ընտրած մեթոդից: Չի կարելի ենթակայի մոտիվացիան ձեռքից բաց թողնել: Նրանք կհեռանան: Այդ հարցում հարուստ փորձ ունեմ: Ճգնաժամի մասին 1981 թ. Ջեք Ուիլչը սկսեց ղեկավարել General Electric-ը: Այդ ժամանակ ընկերությունը համարվում էր տասնամյակի լավագույն ընկերությունը: Նրա կապիտալը 3 միլիարդ էր: Աշխատողների 2/3-ին հեռացնում է և ստանում 300 միլիարդ կապիտալիզացում: Դա կոչվում է հաջողված ընկերության ճգնաժամ: Ճգնաժամի ժամանակ բոլորս մի բանից ենք վախենում, կեղտոտվելուց: Հասարակությունը մեզ մեր սխալները չի ներում, դրա համար այդ ամենը վախենալու է մեզ համար: Ես ձախողված նախագծեր ունեցել եմ: Չնայած, հաջողվածներն ավելի շատ են, դրա համար հիմա այստեղից խոսում եմ: Սակայն հետաքրքիր կլիներ լսել նրան, ով ցած է ընկել: Կուզեի լսել նրանց: Սիլիկոնային հովտում ձախողված նախագծերից հետո ավելի սիրով են փող բաժանում… Հեռահար խաղի մասին Ես բնածին հեռատես եմ: Երբ 15 տարեկան էի, հստակ գիտեի, թե ինչ եմ անելու 25 տարեկանում: Երբ 1988 թ. վերադարձա բանակից, հասկացա, որ ԽՍՀՄ-ը փլուզվում է, և պետպլանով տնտեսության հետ հույսեր չի կարելի կապել: Սկսեցի ուսումնասիրել բորսան: Ամեն բան այն ժամանակ սկսվեց: Պետք է տեսնել ապագան, պետք է ձգտել ծրագրերի իրագործմանը: Նույնիսկ հիմա՝ պետական կապիտալիզմի պայմաններում, մեզ հարկավոր էին ձեռնարկատիրական մտածողությամբ կադրեր: Փոփոխությունները հեռու չեն, և ճշմարիտ, բանիմաց մարդկանց կարիքը պետությունը կզգա: Կրթության մասին 2001 թ. ես հասկացա, որ կրթությունն ապագայի հիմնական ուղենիշը պետք է լինի: Դա է հիմնական ուժը, որը փոխում է աշխարհը, տարածությունը, երկրները: Հետևողական լինելու համար պետք էր ինչ-որ մի կետից սկսել: Կրթությունն աշխարհում ամենամեծ բիզնես ոլորտն է: Ծավալներով այն գերազանցում է նավթի և գազի բիզնեսին: Սակայն այն վատ է կառավարվում: Ընդ որում, պահանջարկն ավելի արագ աճ է գրանցում, քան առաջարկը: Որ երկիրն առաջ անցնի կրթության կառավարման ոլորտում, նա էլ կդառնա աշխարհի թիվ մեկ երկիրը: Ժողովուրդների բարեկամության մասին Անվստահությունն ինֆորմացիայի պակաս է: Ոչ մեկը չի ցանկանում ավելի շատ ճանաչել մյուսին. ամերիկացին՝ սիգարով, ոտքերը սեղանին փռած կապիտալիստն է, իսկ ռուսը՝ օղին, կեչին, բուքն ու КГБ-ն: Դիլիջանի դպրոցում 72 երկրից եկած երեխաներ են սովորում: Նախագիծը ունի 250-ից ավելի դոնոր, որոնք կամենում են, որ մեր երեխաները հասկանան միմյանց, որ տարբեր մշակույթներն ավելի տոլերանտ լինեն իրար հանդեպ՝ պահպանելով սեփական ազգային դիմագիծը: Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց դպրոցում Թուրքիայից երեխաներ են սովորում: Այնտեղ Սիրիայից մի երեխա է սովորում, ում ծնողները զոհվել են ռմբակոծության ժամանակ: Նա սովորում է ամերիկացի երեխայի հետ: Պետք է ջանքեր գործադրել ընդհանուր լեզու գտնելու համար: Կյանքի իմաստի մասին Շատերը մոլորված են. նրանց թվում է, թե հավերժ ապրելու են, բայց վաղվա օրվա մասին չեն հիշում: Հակասություն է: Սակայն, երբ մահաբեր ախտորոշման առջև են կանգնում, արժեհամակարգը վերանայում են, սկսում են փայփայել յուրաքանչյուր օրը: Ճապոնացիները մի բարեմաղթանք ունեն. «Ցանկանում եմ, որ երիտասարդ մեռնես, բայց ապրես երկար»: 10 տարի առաջ, երբ ինձ հարցնում էին՝ քո ինչի՞ն է պետք «Сколково»-ն ասում էի՝ որ իմ տղան ապրի այս երկրում, որ կրթության համար չհեռանա Ռուսաստանից, որ սիրի իր երկիրը: Դրա համար ենք հիմա այստեղ: Որտեղից ենք եկել և ուր պետք է գնանք: Մերկ եկել ենք, մերկ էլ հեռանալու ենք այս աշխարհից: Այն աշխարհ փողը չենք տանելու: Կարևորը, թե ինչ ենք թողնելու մեզնից հետո մեր երեխաներին, անպտուղ հո՞ղ, թե՞ գոյատևման համար լավ միջավայր: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ ենք ապրում, ո՞ւմ է պետք այս մոլորակի վրա տեղի ունեցող կենսաբանական փորձը, որը կոչվում է մարդկություն: Կարծում եմ՝ այս ամենի այլ բացատրությունները միայն ավելի վատը կարող են լինել: Հարցազրույցը՝ Աննա Սոկոլովայի rb.ru blog.168.am

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ի՞նչ վիճակ է Գորիսում․ գորիսեցիները մի կոնկրետ բան են ուզում․․․ Իրինա Յոլյան (video) Ֆավորիտ ուժի ղեկավարը գտնվում է կալանքի տակ, չի կարող մասնակցել քարոզարշավին. Թագուհի Թովմասյան (video) Փաշինյանը ինձ թողել է առանց գործ․ ինձանից 2500 դոլար կաշառք պահաջեցին (video) Նիկոլը դպրոցում խայտառակ վատ էր սովորում, 2 բառ սկի հայերեն չէր կարողանում ասել․ Փաշինյանի ուսուցիչ (video) Խաղաղությունը գլխիդ կպնի․ վեց տարվա մեջ չորս պատերազմ ես բերել մեր գլխին․ քաղաքացի (video) Վախկո՛տ, կռիվ ունե՞ս մեզ հետ, տղամարդկություն ունեցի արի մեր հետ կռվի․ Ղազինյանը՝ Փաշինյանին (video) Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացում. ընդդիմության միասնական հանրահավաք և… (video) «Ինչ են նաև փորձելու անել տարբեր մաստերի նիկոլական քարոզիչները, բացի ձայները փոշիացնելուց». Տիգրան Քոչարյան «Հրապարակ». Հողի վեճ, մահափորձ ու երկար դատավարություն Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին #ՈՒՂԻՂ. «Ես ձեր թշնամի՞ն եմ». Պուտինը Փաշինյանի դիմաց մի հարց էլ է դրել. Հայկ Այվազյան (video) Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել․ մանրամասներ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞ Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Էրդողանի նախկին քաղաքական մրցակիցը դատապարտվել է շուրջ 1 տարվա ազատազրկման Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով. եղանակի տեսություն Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am