Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորումը
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ կարգավորումն ու ընդհանուր առմամբ իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ճեպազրույցում՝ փոխանցում է Trend գործակալությունը։ Չավուշօղլուն քննարկել է ԼՂ կարգավորումը նաև դեկտեմբերի սկզբին Ալանյայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը 2017 թվականին կհայտարարի «Աֆղանստանի հարցով ստամբուլյան գործընթացում» նախագահությունը ստանձնլու իր մտադրության համար։
