ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիայի շուրջ

Քաղաքական գիտությունների թեկնածու Էմիլ Օրդուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Գովելի է, որ այսօր իշխող վերնախավը որդեգրել է ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիան և այն տեսությունից պրակտիկայի վերածելու փորձեր է ձեռնարկում: Այս կոնցեպցիան մեծ նշանակություն ունի առավել ևս պատերազմող պետությունների համար, իսկ բնակչության միատարրությունը, մեր դեպքում, կարող է օժանդակ գործոն դառնալ դրա արդյունավետության համար: ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիայի՝ գործնականության վերածվելու նախադրյալներին մենք ականատես եղանք ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ հասարակությունը ինքնակազմակերպվեց և լիարժեք (թե՛ նյութական, թե՛ բարոյահոգեբանական) աջակցություն ցուցաբերեց սահմանին հայրենիք պաշտպանող զինվորին: Սակայն հանուն արդարության նշենք, որ այս կոնցեպցիան շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2014 թ.-ին արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող նախախորհրդարանի կողմից, որի ներկայացուցիչներից շատերն այսօր տարբեր քաղաքական գործընթացների հետևանքով առաջադրված քրեական բնույթի մեղադրանքներով փաստացի անազատության մեջ են՝ չնայած այն բանին, որ իրենց կողմից առաջ քաշված ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիան այսօր դառնում է իշխող դասակարգի համար արդիականացման կենսունակ միջոց: Դժվար է միանշանակ ասել, թե ինչու հենց հիմա ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիան դարձավ իշխանության համար նպատակահարմար, քանի որ այս դեպքում առկա են ինչպես օբյեկտիվ (ապրիլյան էսկալացիա, հուլիսյան ներքին զարգացումներ), այնպես էլ սուբյեկտիվ (առաջիկա ընտրություններ) պատճառներ: Սակայն այս դեպքում կարևորը ոչ թե այն ուժերն են, որոնք խոսել, առաջարկել կամ փորձում են կյանքի կոչել այս կոնցեպցիան, այլ կարևորը՝ ինքնին ԿՈՆՑԵՊՑԻԱՆ է:
ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիայի արդյունավետության համար անհրաժեշտ է նախ և առաջ աշխատել հասարակության մոտ համապատասխան գիտակցության ձևավորման ուղղությամբ: Իհարկե, դա ենթադրում է բազմապիսի նպատակաուղղված գործընթացներ, որոնք չեն կարող սահմանափակվել միայն մեկ՝ ռազմական կամ սոցիալական ոլորտով. դրանք պետք է ընդգրկեն հասարակական-քաղաքական ամենալայն շրջանակները: Իսկ դա բավականաչափ բարդ գործընթաց է:
Նկատելի է, որ հասարակությունն ընդունում է ինքնին կոնցեպցիան, սակայն մասամբ հակադրվում է, թերևս, այն մեխանիզմին, որն այդ կոնցեպցիայի գործնականացման առաջին միջոց է: <<1000 դրամի օրինագիծը>> հասարակության կողմից միանշանակ չընդունվեց, և եղան նաև հիմնավոր մտահոգություններ, որոնք օրինագծի հեղինակները, գուցե, մասամբ հաշվի կառնեն: Պետք է հասկանալ, թե ինչու ԱԶԳ-ԲԱՆԱԿ գաղափարին կողմ լինելով հանդերձ՝ հասարակական դժգոհությունները <<1000 դրամի մասով>> դեռ չեն դադարում: Հասկանալի է, որ դժգոհության պատճառներից են սոցիալական ծանր վիճակը, վստահության ցածր մակարդակը, նաև հոգեբանական ազդեցության որոշ խնդիրներ:
Ինչու՞ հոգեբանական: Քանի որ ԱԶԳ-ԲԱՆԱԿ կառուցելու ճանապարհին առաջինը կարևորվեց ոչ թե առաջնագծում զինվորի կյանքի, անվտանգության ապահովման և թշնամու գնդակից նրա զոհվելու հավանականության նվազեցման հարցը, այլ նրա՝ ռազմական հնարավոր գործողությունների հետևանքով տուժելու, վնասվելու կամ զոհվելու դեպքում ֆինանսական որոշակի փոխհատուցման հարցը: Սա չի նշանակում, որ 2-րդ խնդիրը պակաս կարևոր է: Ստացվում է այնպես, որ հասարակությունը աջակցելու է զինվորին տուժելու դեպքում կամ նրա ընտանիքին վերջինիս զոհվելու դեպքում: Սա ակամայից կարող է վատատեսական տրամադրություններ առաջացնել, քանի որ ստացվում է այնպես, որ մենք զինվորի կողքին ենք այն ժամանակ, երբ նա տուժել է կամ նրա ընտանիքի կողքին ենք, երբ նա այլևս կենդանի չէ: Կարծում եմ, որ ոչ միայն բարոյական, այլև ռազմավարական տեսանկյունից ավելի նպատակահարմար է, որ մենք գոնե այս փուլում մեր ֆինանսական աջակցությամբ լինենք զինվորի կողքին այն մոտիվացվածությամբ, որպեսզի նա որևէ կերպ չտուժի կամ մեր ֆինանսական օժանդակությունն ուղղված լինի այն բանին, որ առաջնագծում կանգնած զինվորի կյանքին ուղղված թշնամու սպառնալիքը հասցվի նվազագույնի: Դա նշանակում է, որ պարտադիր 1000-ական դրամները, եթե ուղղվեն զինվորի անձնական անվտանգության բարձրացմանը (այսինքն՝ տեխնիկական արդի միջոցներ, սարքավորումներ, նոր սերնդի զրահաբաճկոններ և այլ ռազմական գույք), ապա դրա արդյունքում կնվազի զինվորի առողջության և կյանքի դեմ թշնամու սպառնալիքը: Մի խոսքով՝ զինվորի անվտանգությունը կլինի ավելի պաշտպանված : Այս դեպքում ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիան կդառնա ոչ միայն ավելի արդյունավետ, այլև լավատեսական և հուսադրող տրամադրություններ կառաջացնի հասարակության շրջանում և բանակում՝ հավելյալ դրական ազդակներ հաղորդելով տվյալ կոնցեպցիայի շարունակականությանը: Սա նաև կնպաստի հավաքագրվող ֆինանսական ռեսուրսների գործնականում ավելի արդյունավետ կառավարմանը, քանի որ մեզ պետք են առողջ և կենդանի զինվորներ, որոնք կշարունակեն իրենց հայրենանվեր առաքելությունը:
Ամենևին չանտեսելով ռազմական գործողությունների ժամանակ հայրենանվեր առաքելություն իրականացրած և վիրավորված, անդամալույծ դարձած զինծառայողներին, առավել ևս՝ զոհված հերոսներին և նրանց իրավահաջորդների շահերի պաշտպանությունը՝ կարծում եմ, որ առաջին հերթին մեր բոլոր քայլերը, այդ թվում՝ բանակին ցուցաբերվող հասարակական աջակցությունը ԱԶԳ-ԲԱՆԱԿ կոնցեպցիայի շրջանակներում, պետք է ուղղված լինի զինվորների առողջության և կյանքի պաշտպանության համար անվտանգության առավել արդյունավետ մեխանիզմների ապահովմանը, քանի որ կենդանի զինվորներին կարող ենք աջակցել, իսկ զոհված հերոսների հարազատներին՝ միայն վշտակցել:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր «Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր». Աշոտ Մինասյան «Երկաթ» Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ. կոչ Ադրբեջանում գերիների հարցն ենք բարձրացրել՝ նշելով, որ այն չի տեղավորվում խաղաղության օրակարգում. Նաիրա Սուլթանյան Բարի կամքը ծնում է բարի կամք. թշնшմանքը ծնում է թշնամшնք. Արաղչի Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․ Ավինյանը սկսեց մունաթ գալ ու զգուշացրեց ավտոբուսի վարորդներին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակի տեսություն #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանցիները զգուշացրել են՝ կխփե՛ն․ ի՞նչ է կատարվում Հորմուզի նեղուցում․ Հայկ Նահապետյան «Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց». Աշոտյան Իրանի ցանկությունից է կախված. ՌԴ ԱԳՆ–ն` «Բուշեր» ԱԷԿ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու մասին Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման․ Վահե Հովհաննիսյան Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները Հայաստանի մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը ճանապարհ է բացում Ադրբեջանի ոճրագործությունների համար Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am