ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Հայաստանն իրոք այլ հնարավորությունների երկիր է՝ հայկական Սփյուռքով ու առանց դրա։
Ամեն իմաստով մեզ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել մեր Սփյուռքի հնարավորությունները։ Մենք շռայլություն չունենք չիրացնելու աշխարհի տարբեր երկրներում՝ մեր կամքից անկախ ձևավորված համայնքների ներուժը։
Հենց այս համատեքստում է կարևորվում նաև այս օրերին Փարիզում անցկացվող Սփյուռքի խորհրդաժողովը։ Աշխարհի 15 երկրներից 150 ներկայացուցիչներ միասին քննարկում են համահայկական օրակարգի կարևոր հարցեր, լուծումներ փնտրում մեր խնդիրների համար և մտորում, թե ինչպես մեր ներուժն ծառայեցնել հանուն պետականության։
Սա մի գործառույթ է, որն ամենից լավ պետք է անի պետությունը։ Սակայն այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից, որպեսզի ցանկացած իրավիճակում մեզ հրամցնեն, թե մենակ ենք ու թույլ, և բացի իրավիճակի հետ հարմարվելուց ու բոլոր պահանջները կատարելուց՝ այլ տարբերակ չունենք։
Երբ խոսում ենք այլընտրանքների մասին, սա կարևորագույն ուղղություններից մեկն է՝ համահայկական ներուժի միավորումն ի նպաստ մեր խնդիրների լուծման, այլ ոչ թե համատարած պառակտումը, որպեսզի անելանելիության շղարշի տակ ամեն ինչ զիջենք»։
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան
Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը