Պետք է սկսել բանակցել
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Բրայզան լրատվամիջոցի հետ զրույցում ընդգծել է, որ չի հասկանում, թե ինչպես է ստացվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը գնացել է նման քայլի. «Եթե Վլադիմիր Պուտինը ցանկանում է ապացուցել, որ Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնական խաղացող է, ապա նա չպետք է անի նման քայլեր»։ Բրայզան հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ և սկսեն քննարկումները։
