Սիրիայում ռուս սպա՞ է զոհվել
Lenta-ն հաղորդում է, որ Սիրիայում սպանվել է Ռյազանի օդադեսանտային զորքերի ուսումնարանի շրջանավարտ Սերգեյ Պեչալնովը։ 2016թ. հունիսին սպան վիրավորվել էր պայթած ականի հետևանքով ու մի քանի օր անց մահացել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Նրանից բացի՝ վիրավորվել էր ևս 3 զինծառայող։ Տեղեկության համաձայն՝ նրանք հայտնվել են ականապատված դաշտում, զեկուցել են իրավիճակի մասին և պատրաստվել են վերադառնալ զորամաս, երբ ականը գործի է դրվել։ ՌԴ ՊՆ-ն դեռ չի մեկնաբանել զինծառայողի մահվան մասին լուրը։ Մինչ այդ հայտնի է ավելի քան 10 ռուս զինծառայողի մահվան մասին։
