Թուրքիայի Բիթլիսի նահանգում քաղաքապետ է ձերբակալվել
Թուրքիայի Բիթլիսի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացված հետախուզական գործողությունների ժամանակ ձերբակալվել է 5 մարդ: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet պարբերականը: Ձերբակալվածների մեջ են Բիթլիսի Գուրոյմաք քաղաքի քաղաքապետ Մեհմեթ Էմին Օզքանը և համաքաղաքապետ Սենայե Աթանը: Ձերբակալվածների տներում և աշխատավայրերում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մեծ թվող կազմակերպչական փաստաթղթեր, էկեկտրոնային ինֆորմացիա: Ձերբակալվածները մեղադրվում են PKK-ին օժանդակելու և պաշտոնական դիրքը ի նպաստ այդ կազմակերպության չարաշահելու մեջ:
