Նախագիծը չի հետապնդում արդար նպատակ. Զարուհի Փոստանջյան
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը չի հետապնդում արդար նպատակ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հայտարարեց, որ այս նախագծի բովանդակությանը դեմ է, իսկ դեմ արտահայտվողներից շատերը կողմ քվեարկեցին նախագծին: «Անհասկանալի է, երբ օրինակ թշնամու գնդակից չեն զոհվել, չեն կարողանալու օգտվել հիմնադրամի միջոցներից»,-ասաց Փոստանջյանը՝ ապա հավելեց, որ այս նախագիծը չի հետապնդում արդար նպատակ, եթե դիտարկվում են ապագա դեպքերը: Զ. Փոստանջյանի խոսքով՝ ինչպես ինքնասպանության զոհի հարազատը չի կարող օգտվել 1000 դրամներից, այնպես էլ զոհված զինծառայողի հարազատները չեն կարողանա օգտվել, եթե զինծառայողը չի զոհվել թշնամու գնդակից:
