Առաքել Մովսիսյանը՝ ընդդիմադիրներին. «Մենք ո՞նց կտանք ձեզ երկիրը»
Պատգամավոր Առաքել Մովսիսյանը օտարերկրյա լրտեսներ է համարում այն երեք պատգամավորներին, որոնք երեկ դեմ քվեարկեցին «1000 դրամների» օրինագծին: Նա երբեք այդպիսի ընդդիմադիրներին իշխանություն չի զիջի: «Բա որ դուք լավ առաջարկներ չեք ներկայացնում, ուրիշ երկրի կողմերից ուղղորդվում եք, մենք ո՞նց կտանք ձեզ երկիրը: Ասեք՝ ո՞նց: Ղարաբաղը հանձնեք թուրքերին: Չեմ իմանում ում կողմից եք ուղղորդվում»,-հայտարարեց նա: Այնուհետև անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի երեկվա առաջարկը պաշտպանության նախարարին՝ 40 տոկոս ստվերի գոնե կեսը բերել օրինական դաշտ եւ դրանով լուծել «1000 դրամների» օրինագծի պահանջվող գումարի հարցը, կոչ արեց ստվերի մասին մտածել 90-ականներին: Օրինակ, 90-ականներին պարոն Մանուկյանը մշակույթի նախարարությունում է պաշտոնավարել. «Մշակույթը էսօր չեմ իմանում ինչ վիճակում ա»:
