Երբ անձը պետք է ենթարկվի պատժամիջոցների. բացահայտում է Վաչե Գաբրիելյանը
Խորհրդարանում լրագրողներիհետ զրույցում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, անդրադառնալով ապօրինի հարստացման քրեականացման մասին նախագծին, նշեց, որ ներկայումս հստակեցվող հակակոռուպցիոն ռազմավարությամբ համապատասխան մարմինները հրապարակված տվյալի վերաբերյալ պարտավոր են լինելու հաշվետվողականության:«Ապօրինի հարստացման քրեականացումը հույս ունենք և ներկայացրել ենք այդ տրամաբանությամբ, որպեսզի դառնա արդյունավետ պայքարի մեխանիզմ»,- ասաց նա: Ինչպես փաստեց՝ արդյունքում հրապարակային է լինելու պաշտոնյայի գույքը, չնայած հիմա էլ է հրապարակային: Եվ եթե գույքի ավելացումը չունի բացատրություն, ապա անձը պետք է ենթարկվի որոշակի պատժամիջոցների: «Եթե հրապարակված տվյալ է, այդ տվյալի վերաբերյալ պետք է հաշվետվողականություն լինի, և դուք էլ հանրության մնացած անդամների հետ հետևելու եք դրան: Հուսով եմ, որ սա գործուն մեխանիզմ է, ամեն դեպքում այլ երկրներում աշխատել է»,- ասաց փոխվարչապետը: Հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ այս փոփոխությունն իրականում կգործի, պատասխանեց. «Մեր խնդիրը նախաձեռնելն է, մենք նախաձեռնելու ենք, ներկայացնենք»: Սոնա Դավթյան
