Որն է՞ Արփինե Հովհաննիսյանի խնդիրը. նա կարողացա՞վ համոզել
ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, մեկնաբանելով Քրեական օրենսգրքում փոփոխությունները, հայտարարեց, որ պօրինի հարստացման քրեականացման հետադարձ ուժի խնդիրը որևէ պարագայում քաղաքական իշխանության կամքի դրսևորում չէ:«Դա բացառվում է: Միջազգային իրավունքի սկզբունք է դա, որ եթե որևէ արարք քրեականացնում ես որևէ պահի, հետադարձ ուժ չի կարող ունենալ»,-նշեց նա: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ միջազգային փորձը ևս ցույց է տալիս՝ ապօրինի հարստացման անհրաժեշտությունը կոռուպցիոն հանցագործությունների սխեմայում սկսում է հատկապես արդիական թվալ այն ժամանակ, երբ կոռուպցիոն դասական հանցագործությունները, որոնք, ի դեպ, ունեն լատենտայնության բարձր աստիճան, սկսում են չաշխատել: Եվ այս պայմաններում, բնական է, որ ապօրինի հարստացումը շղթայի վերջին կետն է համարվում: Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ անմեղության կանխավարկածը պետք է գործի. «Դուք այդ համոզման եք, որ այդ նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի հարստացման վտանգ, գայթակղություն չի՞ լինելու: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապօրինի հարստացման անհրաժեշտությունը կոռուպցիոն հանցագործությունների սխեմայում սկսում է հատկապես արդիական թվալ այն ժամանակ, երբ կոռուպցիոն դասական հանցագործությունները սկսում են չաշխատել»:
