Պերմյակովի նամակը դատարանին. «Ինձ մեղավոր եմ ճանաչում, մենակ եմ գործել»
Aravot.am–ի փոխանցմամբ՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատարանին տեղեկացրեց, որ օրերս տեսակցել է իր պաշտպանյալին: Պերմյակովը հայտնել է, որ հետ է վերցնում պաշտպանի ներկայացրած նշյալ բողոքը և չի ցանկանում անձամբ մասնակցել դատաքննությանը՝ անկախ նրանից, թե որտեղ այն տեղի կունենա: Դատարանին ուղղված նրա նամակում ասվում է, որ ինքը բողոքի քննությունը թողնում է դատարանի հայեցողությանը. «Ես չեմ ցանկանում բողոքարկել Շիրակի մարզի դատարանի դատավճիռը, այն օրինական է և արդարացի: Ինձ մեղավոր եմ ճանաչում և գործել եմ միայնակ»:
