Հայաստանում ավելանում են միայն օլիգարխների եկամուտները. Հեղինե Բիշարյան
Այսօր ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե մեր երկրում ավելանում են միայն օլիգարխների եկամուտները: Նրա խոսքով, երկրի արտաքին պարտքը ավելացել է ավելի քան 6 անգամ, իսկ դրա հաշվին չգիտես՝ ինչպես որոշ մարդիկ ավելի ու ավելի են հրաստանում. «2017-ին Հայաստանի արտաքին պարտքը կգերազանցի 6 մլրդ դոլարը: Մենք շարունակելու ենք վարկեր վերցնել, չեն ստեղծվելու աշխատատեղեր: Տնտեսության 3,2 տոկոս աճը ոչ քաղաքացուն, ոչ պետությանը, խոշոր հաշվով ոչինչ չի տալու: Հայաստանին առաջիկա մի քանի տարիներին անհրաժեշտ է 10-12 տոկոսի աճ»: Ըստ նրա՝ այս վիճակին ենք հասել, քանի որ երկրում գործում է տնտեսության բոլորովին այլ մոդել: Սոնա Դավթյան
