Ինչ է առաջարկել Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ անդամներին
Երեկ երեկոյան տեղի ունեցած Հանրապետական կուսակցության գործադիր մարնի նիստից, մեզ որոշակի մանրամասներ է հայտնի դարձել: Մասնավորապես Սերժ Սարգսյանը իր թիմի անդամներին հայտնել է, որ կուսակցության ԳՄ-ի կազմում էական փոփոխություններ են սպասվում: Նիստում Սարգսյանն ասել է, որ ՀՀԿ համագումարի ժամանակ կուսակցության անդամները փակ ծրարներ են բերելու, որտեղ նշված է լինելու, թե կուսակցության որ անդամին են իրենք ցանկանում տեսնել գործադիր մարմնի կազմում: Բացի այդ պետք է նշեն նաեւ առաջարկություներ, թե ինչ գործառույթներ է իրականացնելու ՀՀԿ ԳՄ-ն: Ծրարները ապա մեկ առ մեկ ուսումնասիրելու է Սերժ Սարգսյանը, որից հետո կայացնելու է համապատասխան որոշում: Փայլակ Ֆահրադյան
