Կադրային ջարդ է սկսվել
«ՉԻ» տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունում կադրային ջարդ է սկսվել։ Նախարար Լևոն Ալթունյանը առաջին հերթին փորձում է ազատվել նախարարության գիտակ կադրերից։ Իր դիմումի համաձայն առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Վահան Պողոսյանը։ Ի դեպ, Պողոսյանը համարվում էր ոլորտի պրոֆեսիոնալներից և իբրև փոխնախարարը պաշտոնավարում էր 2001 թվականից։ Թև ինչո՞ւ է Ալթունյանը ցանկանում ազատվել հենց պրոֆեսիոնալներից, ինչպիսին Վահան Պողոսյանն Է, դժվար է ասել, իրողությունն այն Է, որ նորանշանակ նախարարը առողջապահության նախարարությունը համալրում է Ինգո– Արմենիայից իր հետ բերած կադրերով»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
