Տեսուչը պետք է ընկալվի ոչ թե որպես պատժող, այլ աջակցող. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց մի շարք նախարարությունների ու գերատեսչություների տեսչական բարեփոխումների մասին: Կարապետյանը հանձնարարեց տեսչական ստուգումներ իրականացնելիս առաջնորդվել տեսուչ- տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով: «Տեսուչը պետք է ընկալվի ոչ թե որպես պատժող, այլ աջակցող: Առաջին այցերը որ կկազմակերպեն տեսչական մարմինները,պետք է ունենան առաջարկություններ, ինչ պետք է անեն տնտեսվարող սուբյեկտները, որ համապատասխանեն սահմանված նորմերին: Եվ եթե տնտեսվարող սուբյեկտները չեն շտկում, նոր միայն իրկանացնել օրենքի կետերը»,- նշեց Կարեն Կարապետյանը: Ֆայլակ Ֆահրադյան
