Էլի Սերժ Սարգսյանն է լինելու
ՀՀԿ-ի նախագահ վերընտրվելու է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Դա կուսակցության շարքերի պահանջն է ու ցանկությունը: Մենք հպարտ ենք, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ ենք, հպարտ ենք, որ կուսակցությունն ունի նման լիդեր»,-ասաց նա: Շարմազանովը շեշտեց՝ ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է ու մնալու է մեկ լիդերի կուսակցություն: «Այդ լիդերը Սերժ Սարգսյանն է»,-նշեց նա:
