Թրամփին հաղթանակը օգնեց խմբագրել «հայ Ֆելինին»
ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հանկարծակի հաղթանակը տեղի ունեցավ ծագումով հայ փիառ մասնագետ Քիթ Նահիգյանի մասնակցությամբ:
Հունիսին Թրամփի շտաբը հայտարարեց քարոզարշավի նոր խորհրդականի նշանակման մասին: Նոր խորհրդական էր նշանակվել Քիթ Նահիգյանը ,վաշինգտոնյան Nahigian Strategies ընկերության ղեկավար, որը զբաղվում է PR ռազմավարությամբ և հասարակության հետ կապերով:
Քիթի հետ միասին Nahigian Strategies ընկերությունում աշխատում է նրա եղբայրը Քենը, որպես իրավաբան-խորհդատու և հասարակական քաղաքականության գծով տնօրեն:
Ձեր ուշադրությանն ենք առաջարկում մի քանի ուշագրավ փաստեր Քիթ Նահիգյանի մասին:
Վերջին 20 տարվա ընթացքում Քիթի առանցքային գործնեությունը՝ քաղաքական և կառավարական խորհրդատվությունն է: Նա ստանձնել է նահանգապետերի , սենատորների, կոնգրեսմեների խորհրդականների պաշտոնները, եղել է նաև Բուշի առաջին ադմինիստրացիայի աշախատակից:
Բազում հարցազրույցներում Քիթը նշում է, որ ցանկացած ընկերություն ունի իր պատմությւոնը, և այն պետք է գեղեցիկ ներկայացնել:
Horizon Weekly պարբերականը նշում է, որ առանձնահատուկ, ստեղծագործական մոտեցումների համար նրան անցանում են «հայ Ֆելինի»:
Nahigian Strategies ընկերության բանախոսն է «Big Ideas, Bigger Results» , ինչը կարելի է թարգմանել «որքան մեծ է գաղափարը, այնքան մեծ են արդյունքները»:
Քիթ Նահիգյանը հասարակական անձնավորություն չէ, նա նախընտրում է ստվերում մնալ: Մամուլը դժգոհում է, որ նա չի մեկնաբանում ԶԼՄ-ներին հետաքրքրող հարցերը:

