Ռուսները հետեւել են ՀՀ վարչապետի «առաջարկին». վաճառվում է «Ռուսիանո»
ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում երեկվա հումորային միջադեպն առիթ է դարձել, որ ռուսական շուկայում հայտնվի նոր սուրճի տեսակ՝ «Ռուսիանո»։ «ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ «Բուրգեր քինգ» ցանցում այսօրվանից արդեն սկսել են վաճառել նոր սուրճը, որն արժե 49 ռուբլի, ի տարբերություն 70 ռուբլանոց «Ամերիկանոյի»։
Ցանցում ասել են, որ փորձնական կարգով այս նոր անվանումով սուրճը կվաճառվի 2 շաբաթ, հետո արդեն պարզ կլինի դրա «ճակատագիրը»։
Իսկ ամեն ինչ սկսվել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած նիստից: Երբ ՌԴ վարչապետ Մեդվեդեւն «առաջարկել» է «Ամերիկանո» սուրճի անունը փոխել, ՀՀ վարչապետը միանգամից առաջարեկել է՝ «Ռուսիանո»։
Այսպես, երբ նիստի վերջում, երբ Մեդվեդեը գովեստի խոսքեր է ասել Բելառուսի պատվիրակությանը՝ «բացառիկ կառուցողական» լինելու համար, ի պատասխան Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը նկատել է, թե այդ հարցում օգնել է «Ամերիկանոն»։
