Վաղը՝ ԱԺ արտահերթ նիստ
Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ վաղ՝ նոյեմբերի 18-ին արտահերթ նիստ կգումարի: Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշումը. «ՀՀ Սահմանադրության 77 հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2016թ-ի նոյեմբերի 18-ին ժամը 11:00-ին, գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկություն և ՀՀ 2017թ-ի պետական բյուջե նախագծի քննարկման շարունակություն»: Տեղից պատգամավորներից մեկը որոշումը հեգնանքով որակեց «սենսացիոն»: Շարմազանովն ուղղեց. «Սենսացիոն չի, մեծամասնությունը ստորագրել է այս որոշման տակ»: Շարմազանովը հորդորեց խմբակցությունների ղեկավարներին և քարտուղարներին ապահովել պատգամավորների ներկայությունը: Փայլակ Ֆահրադյան
