Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել (լուսանկար)
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի թափուր պաշտոնում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է Սամվել Ասատրյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գնդապետ Սամվել Ասատրյանը երկար տարիներ նույն վարչության պետի տեղակալն էր:
Նախկինում վարչությունը ղեկավարում էր Գագիկ Ավետիսյանը, ով որոշ ժամանակ առաջ մահացել էր։ Լուսանկարում՝ ձախից երկրորդը Սամվել Ասատրյանն է
