Ու այդպես հարստացա. ԿԲ նախագահ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարում է Դիլիջանում կառուցված ԿԲ ուսամնահետազոտական կենտրոնի ծախսերը պետական բյուջեից չի ֆինանսավորվում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Ջավադյանը: «Որեւէ լումա չի օգտագործվել դրա վրա: Դա հատուկ միտումնավոր շեղում է կատարվում, որ բոլորին ասեն, թե մենք ընտեղ ծախսեր ենք արել, ոչ որեւէ մեր քաղաքացու գրպանից վերցված փող չէ, որեւէ մեկ քաղաքացու ուսերին բեռ չէ>,- ասաց ԿԲ նախագահը: Անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին, ապա ԿԲ նախագահը կարծիք հայտնեց, թե իր դեմ պատվերներ են անում: «Էդ հարցի պատասխանը կարող եք ստանալ նրանից, ովքեր այդ լուրը պատվիրել էր>,- ասաց Ջավադյանը: Ըստ նրա՝ Կառավարության ղեկավարի հետ իր հնարավոր պաշտոնանկության հարցը չի քննարկվել: <Ոնց եք պատկերացնում, որ կառավարության ղեկավարի հետ ըտենց հարց քննարկվի, նախ կառավարության ղեկավարը դրա հետ կապ չունի: Ինձ նշանակել է ԱԺ-ը եւ ԱԺ-ն էլ ներկայացրել է հանրապետության նախագահին>,- ասաց Արթուր Ջավադյանը: Դիտարկմանը, թե կադրերի ընտրության հարցը որոշում է Սերժ Սարգսյանը, ԿԲ նախագահն ասաց, թե ինքը չգիտի թե ով ինչ է կարծում, կա օրենք, որի գերակայությունն է կարեւոր: Լրագրողները ԿԲ նախագահից, ով հսկայական միջոցների տեր է, հետաքրքրվեցին, թե ինչ եղանակով է հարստացել: Արթուր Ջավադյանը պատմեց. <Ես 97 թվականից եմ ԿԲ-ում, մինչեւ այդ եղել եմ Առեւտրային բանկի գործադիր տնօրեն եւ սեփականատեր, որի մասին շատ լավ գիտեք, հետո ես այդ բանկը վաճառել եմ, իմ փայաբաժինը բաժանել եմ>: Դիտարկմանը, թե ու այդպես հարստացել եք, Ջավադյանը դրական պատասխան տվեց: Փայլակ Ֆահրադյան
