Երևանի Օրբելի փողոցի եռաֆազ ենթակայանում աշխատակից է հոսանքահարվել և մահացել
Երևանի Օրբելի փողոցի 64 շենքի հարևանությամբ գտնվող եռաֆազ էլեկտրաենթակայանում աշխատակից է հոսանքահարվել և մահացել։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, այս մասին ահազանգը ստացել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փրկարարներն ու բժիշկները նշված ենթակայանում հայտնաբերել են 54-ամյա Վոլոդյա Գապոյանի դին՝ հոսանքահարված վիճակում, ով բնակվում է Էրեբունի վարչական շրջանում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
