Կարեն Կարապետյանը Մեդվեդևին խորհուրդ է տվել «ամերիկանո» սուրճը վերանվանել «ռուսիանո». ԶԼՄ-ներ
«Ամերիկանո» սուրճը «ռուսիանո» վերանվանելու մտահղացումը պատկանում է ոչ թե Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևինն է, այլ նրա հայ գործընկեր Կարեն Կարապետյանին։ Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը։ Հեռուստալիքի տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 16-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Մեդվեդևը առաջարկել էր փոխել «ամերիկանո» ըմպելիքի անունը, քանի որ այն քաղաքականապես ոչ կոռեկտ է։ «Եկեք «ամերիկանոն» անվանափոխենք»,– կատակել էր Մեդվեդևը։ ՀՀ վարչապետը շարունակելով նրա միտքը առաջարկել է սուրճը վերանվանել «ռուսիանո»։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդել էին այն մասին, որ ՌԴ վարչապետը առաջարկել է «ամերիկանո» սուրճը վերանվանել «ռուսիանո»։
