Թուրքական ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում Բրյուսելում Էրդողանի դեմ. տեսանյութ
Բրյուսելում շուրջ 10 հազար մարդ բողոքի ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետական քաղաքականության, հաղորդում է Soir թերթը։
Բողոքի ակցիան նախաձեռնել է Բրյուսելի քրդական համայնքի NavBel կազմակերպությունը։ Ցույցը տեղի է ունենում Թուրքիայի և Բելգիայի միջև քաղաքական լարվածության ֆոնին։
