ՀՀԿ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը չի բացառում, որ առաջիկայում կանադամակցի ՀՀԿ-ին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ամիրյանը պատասխանելով ՀՀԿ-ին անդամակցելու որոշմանն ասաց. <Երկրի նոր խորհրդարանական կառավարման մոդելը ենթադրում է, որ ցանկացած նոր նախարար պետք է կրի նաեւ պատասխանատվություն կուսակցական առումով: Ժամանակ ունենք մինչեւ խորհրդարանական ընտրություններ>:
Հարցին, թե մտավախություն չունեք, որ անդամակցելով վարքաբեկված կուսակցությանը հասարակության կարծիքը Ձեր անձի նկատմամբ կփոխվի: Մշակույթի նախարարին այս հարցը դուր չեկավ, որը ասաց, թե որոկումներ տալ պետք չէ: Ամիրյանն ասաց, թե ՀՀԿ-ին անդամակցելու որոշումը անձնական է, եւ պարտադրանք չի եղել:
<Որեւ մեկը կուսակցության անդամ է դառնում սեփական կամքով, եւ նրան ոչ թե առաջարկում են, ճնշում են, այլ սեփական կամքով>,- ասաց նախարարը: Նա նշեց, որ այս պահին դիմում դեռեւս չի գրել: Ամիրյանն ասաց, թե իրեն հոգեհարազտ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը: Մշակույթի նախարարը նշեց, որ խորհրդարանական համակարգին երկիրն անցում կկատարի ապրիլինի, հետեւեբար լրագրողներին հորդորում է թույլ տալ իրեն մինչեւ ապրիլ ապրել:
Փայլակ Ֆահրադյան