Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն...Սերժ Սարգսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է.«Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ժամանակ պետք է հաշվի առնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ժողովուրդների ինքնորոշումը ոչ մի ձևով չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ տարածքային ամբողջականությունն առնչվում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքի և ժողովրդի, որը կոմպակտ բնակվում է քաղաքակիրթ աշխարհում։ Բոլոր հարցերը լուծվում են առանց ուժի կիրառման, մանավանդ, պատմական հայրենիքում։ Եթե մերժում ենք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ապա մենք չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Այդկերպ, այդ սկզբունքները ոչ մի ձևով չեն հակասում միմյանց»:
