Զարմանալի պատմություն ԱԺ-ում
ԱԺ նիստում քննարկվում է 2017թվականի պետական բյուջեի նախագիծը: Գործադիրի անդամներից շատերը հարկ չեն համարել ներկայանալ խորհրդարան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նայելով դահլիճում կառավարության դատարկ աթոռներին՝ նկատողություն արեց կառավարությանը: «Այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում եւ կառավարությունը այստեղ չի: Էսպիսի բա՞ն: Զարմանալի պատմություն է»,- նեղսրտեց Սահակյանը: Վարդան Այվազյանը տեղից խորհուրդ տվեց. «Հետաձգե՛ք, պարոն Սահակյան»: Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Պարոն Սահակյանը գիտի ինչն է հետաձգում, երբ է հետաձգում եւ ինչի համար է հետաձգում»: Ապա Գ. Սահակյանը ձայնը տվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Վերջինս ներողություն խնդրեց կառավարությանանդամների փոխարեն՝ ասելով, որ «իմ գործընկերները ճանապարհին են, անպայման ներկա կգտնվեն այս կարեւոր փաստաթղթի քննարկմանը»: Նա հորդորեց սա չընդունել որպես անհարգալից վերաբերմունք՝ ԱԺ-ի նկատմամբ: Ֆայլակ Ֆահրադյան
