Սամվել Ալեքսանյանի «կռուտիտը»
Ինչպես արդեն հայտնել էինք, բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց 102 կողմ և 3 դեմ ձայներով: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրղների հետ զրույցում անդրադառնալով նշված հիմնադրամին նշեց. «Ես բանակի հետ կապված ինչ կա արել եմ ու անելու եմ»: Արել եմ միշտ անելու եմ հիմա ավելի շատ կանեմ նախագծից հետո: Մեր երեխեքն են, սահմանին կանգնած են, որ մենք հանգիստ քնում ենք, բա խի՞ պիտի չանենք»: Լրագրողներից մեկի հարցին՝ չի՞ կարծում, որ պետք է թալանածն էլ հետ բերվի արձագանքեց. «Ինձ տենց հարցեր մի՛ տվեք, ես ոչ գիտեմ թալանել են, ոչ գիտեմ չեն թալանել: Ինձ խի՞ եք տենց հարց տալիս, ես ի՞նչ կապ ունեմ: Ես էդ գործերի մեջ չկամ. ինձ հարցնում եք բանակին օգնելու՞ եք, ասում եմ օգնել եմ ու օգնելոու եմ, մնացած ուրիշ հարցեր մի տվեք: Դիտարկմանը՝ իր անունն էլ է կապվում մենաշնորհի և բազմաթիվ անօրինականությունների հետ ասաց. «Վերջացրու՛ արդեն թեման փոխիր, ուրիշ կռուտիտներ մտածի»: Իսկ, թե ինչով է օգնել հայոց բանակին Ալեքսանյան Սամվելը թերեւս հայտնի չէ: Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ինչպես ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորները, այնպես էլ Ս. Ալեքսանյանը տեւական ժամանակ չկար: Հետո մամուլում հայտնվեց Ալեքսանյանի ինքնանկարը՝ սելֆին, որն արված էր այն ժամանակ երբ առանջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր: Փայլակ Ֆահրադյան
