ԱԺ-ն ընդունեց հազար դրամի նախագիծը
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, իսկ 3-ը դեմ էին: Մինչ քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա հայտարարեց, որ կարեւորագույն օրենքի նախագիծը դժբախտաբար բերվեց խորհրդարան առանց քննարկումների եւ հասարակության կարծիքը իմանալու: <Ինչ կլինի մի օր արթնանանք մարդկանց կանչենք սուրճ խմելու եւ տեղյակ պահենք>,- ասաց Բագրատյանը, հավելելով, որ քվեարկությանը չի մասնակցի:
Հավելենք, որ դեմ քվեարկողներն էին Արամ Մանուկյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Լեւոն Զուրաբյանը:
Փայլակ Ֆահրադյան
