Վիգեն Սարգսյանը՝ իր՝ զորքերում չծառայելու մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է իր՝ Զինված ուժերի զորքերում ծառայություն չանցնելու մասին հարցին` նշելով, որ խորապես անարդար է համարում այդ հարցադրումը, որովհետև ինքը որևէ տարբերություն չի դնում սպայական ժամկետային ծառայության և շարքայինի միջև: «Ցանկանում եմ հստակ բոլորիդ ասել, որ խորապես անարդար եմ համարում այդ հարցադրումը, պարզ պատճառով, որ ես որևէ տարբերություն չեմ դնում սպայական ժամկետային ծառայության և շարքայինի միջև: Մենք այսօր էլ խթանում ենք և խրախուսում, որ երիտասարդը, ստանալով քաղաքացիական կրթություն, զուգահեռ անցնելով ամբիոն, ստանա սպայի կոչում և անցնի ծառայությունը՝ որպես ժամկետային սպայական ծառայություն անցնող զինծառայող: Ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, եթե քաղաքացին բանակ է գալիս ոչ թե որպես շարքային, այլ գալիս է երկու, երեք բարձրագույն կրթությամբ և փորձում է ավելի արդյունավետ ծառայություն բերել իր երկրին, ԶՈՒ-ին և բանակին: Իմ ծառայությունն՝ ի տարբերություն իմ դասընկերների ծառայության, եղել է երեք տարի, ոչ թե երկու, որովհետև ես եղել եմ սպայական ժամկետային ծառայություն անցնցնող լեյտենանտ: Վերջում ստացել եմ ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: Որտե՞ղ եմ անցել ծառայությունը, որքանո՞վ արդյունավետ, դա այն ժամանակվա իմ ղեկավարության որոշելու խնդիրն է եղել, ունե՞մ բարդույթ, որ չեմ եղել զորքերում, այո, ունեմ այդպիսի բարդույթ»,-ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վիգեն Սարգսյանը: Նա ավելացրել է, որ երբ տեղափոխվում էր Պաշտպանության նախարարի պաշտոնին՝ անկեղծ զգացել է բարդույթը, թե ինչպես պետք է կանգնի մարտական դիրքում հերթապահություն իրականացնող շարքայինի կամ սպայի առջև, ընդունի նրա զեկույցը, տա որևէ հրահանգ: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ինքն այսօր էլ ունի այդ բարդույթը, բայց իր ընկերները, այդ թվում՝ զինվորական ծառայություն անցնող, ամեն ինչ անում են, որպեսզի այդ անցումը շատ հեշտ տեղի ունենա: «
