Շատ վտանգավոր քարոզչական կոդեր են
Շատ վտանգավոր քարոզչական կոդեր են, առավել վտանգավոր է, երբ այսպիսի քարոզչություն է իրականացնում Արցախի վարչապետ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Մեջբերում նրա մամուլի խոսնակի հարցազրույցից. ,,Իզուր չէ, որ Կարեն Կարապետյանն ասաց` ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի դրայվերն է: Հատկապես վերջին տարիներին, երբ մեզ մոտ 8-ից 10 տոկոս ՀՆԱ աճ է գրանցվել, մինչդեռ ՀՀ-ում կամ անկում է կամ ցածր տոկոսով տնտեսական աճ: Արցախի դրայվեր լինելու ապացույցը նաև այն է, որ Արցախում որքան շատ ներդրում է կատարվում, այնքան շահում է Հայաստանը, կամ որքան Արցախի տնտեսության համար գնումներ են կատարվում` մեքենաներ, սարքավարումներ, որքան Արցախում սպառումը շատանում է, այնքան կրկին շահում է ՀՀ-ն, քանի որ Հայաստանի միջոցով են այդ ապրանքները գալիս Արցախ ու մաքսերն էլ վճարվում են Հայաստանի պետբյուջե: Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը բացատրեց, որ այն միջպետական վարկը, որը ոմանք համարում են բեռ է Հայաաստանի hամար, գլխավորապես ձևավորվում է այն մաքսերից, որոնք Արցախի տնտեսվարողները վճարում են ՀՀ բյուջեին: Այսինքն` միջպետական վարկը ոչ այնքան ՀՀ օգնությունն է, որքան Արցախի տնտեսության զարգացման արդյունք, ու որքան զարգանում է Արցախի տնտեսությունը, այնքան աճում են ՀՀ մաքսերի և միջպետական վարկի ծավալները: Վարդ Սիմոնյանի գրառումը
